Tert.am-ը գրում է, որ Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում լրագրողական խմբի աշխատանքների ժամանակ լրատվամիջոցների ներկայացուցիչները ֆիքսել են հակառակորդի ԱԹՍ, որը թիրախավորել եւ սկսել է հետապնդել իրենց:

Նշենք, որ այսօր ՊՆ-ն հայտարարել է, որ հակառակորդը հրետակոծում է Մարտունի քաղաքը:

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաեւ խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ եւ հետեւակի մարտական մեքենա, 1 ինժեներական զրահատեխնիկա: