«Հայրենիք» զարգացման հիմնադրամը Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Զինված ուժերին պատերազմական իրավիճակում աջակցելու նպատակով սկսում է սննդամթերքի, առաջին անհրաժեշտության եւ բժշկական պարագաների հավաքագրում։

Ովքեր ցանկանում են իրենց ներդրումն ունենալ հայրենիքի պաշտպանների կարիքները հոգալու գործում, կարող են փաթեթները հանձնել «Հայրենիք»-ի երեւանյան ու մարզային գրասենյակներ։

Օգնությունը պահեստավորվելու է հետեւյալ հասցեներում՝

Երեւան - Ձորափի 70/1

Արարատի մարզ - ք. Արտաշատ, Խարազյան փողոց 1

Տավուշի մարզ - ք. Իջեւան, Վալանսի փողոց 15-15/1

Արագածոտնի մարզ - ք. Աշտարակ, Վ. Պետրոսյան փողոց 5-4

Գեղարքունիքի մարզ - ք. Գավառ, Զ. Անդրանիկի փողոց 20

Կոտայքի մարզ - ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս Ա-4

Լոռու մարզ - ք. Վանաձոր, Տերյան փողոց 6Ա

Շիրակի մարզ - ք. Գյումրի, Շիրակացի փողոց 50/1

Վայոց Ձոր - ք. Եղեգնաձոր, Շահումյան 19 շ. բն. 33

Հավաքված սնունդն ու պարագաները սահմանված կարգով փոխանցվելու են ՀՀ եւ ԱՀ Զինված ուժերի համապատասխան կառույցներին։

Ուշադրություն՝ սնունդը պետք է ունենա պահպանման երկար ժամկետ, չունենա պահպանման հատուկ պայմանների կարիք (օր.՝ սառնարանային) եւ այլն, իսկ առաջին անհրաժեշտության պարագաները պետք է լինեն չօգտագործված։

Պահեստավորման ենթակա սննդատեսակներն են՝ նպարեղեն, մակարոնեղեն, խտացրած կաթ, տուփով քաղցրավենիք (ոչ շոկոլադապատ), կոնֆետ (ոչ շոկոլադային), չորաբլիթ, ալյուր, շաքարավազ, սուրճ, թեյ, ջուր եւ այլն, առաջին անհրաժեշտության պարագաներն են՝ չոր եւ թաց անձեռոցիկ, գուլպա, ներքնաշոր, օճառ, ատամի խոզանակ եւ մածուկ, մեկանգամյա օգտագործման ածելի, մեկանգամյա օգտագործման սպասք, ծխախոտ եւ այլն։

Բժշկական պարագաների ցանկը՝ ստորեւ.

1. Հակաայրվածքային քսուքներ

2. Լեւոմիկոլի քսուք

3. Բինտ (ստերիլ եւ ոչ ստերիլ)

4. Բամբակ

5. Սպիրտ

6. Անալգին - սրվակ

7. Դիմեդրոլ - սրվակ

8. Դեքսամետազոն - սրվակ

9. Ներարկիչ - 10մլ

10. Ներարկիչ - 20մլ

11. Կաթետր ն/ե 18G

12. Ֆոլեյի կաթետր 16Fr, 18Fr

13. Ջրածնի պերօքսիդ - 3%

14. Տակդիր (մեծերի)

15. Մեզընդունիչ

16. Մեթիպրեդ - 1000մգ

17. Ամոքսիկլավ

18. Ցիպրոֆլոքսացին

19. Մոքսիֆլոքսացին/ մոքսին 250մլ

20. Ցեֆտրիաքսոն

21. Սպազմալգոն

22. Ատրոպին

23. Ադրենալին

24. Նորադրենալին

25. Կոֆեին-նատրիումի բենզոատ

26. Ձեռնոցներ (ոչ ստերիլ եւ ստերիլ)

27. Նոշպա

28. Նատրիումի բիկարբոնատ (ներարկման)

29. Ռինգերի լուծույթ

30. Նատրիումի քլորիդ - 0,9%, 500մլ