Ռուսաստանում մահացել է ռուս ֆոտոլրագրող, ՏԱՍՍ-ի ֆոտոթղթակից Վլադիմիր Մուսաելյանը: Այս մասին հայտնել է նրա դուստրը՝ Մարինան:
Մուսաելյանը 81 տարեկան էր: Դրանցից գրեթե 60 տարին նա աշխատել է ՏԱՍՍ-ում:
Մուսաելյանը Ֆոտոխրոնիկա է եկել 1960 թվականին: Նա աշխատել է Ասստղային քաղաքում եւ նկարահանել զանազան թեմաներով ռեպորտաժներ՝ առաջին տիեզերական անձնակազմի պատրաստումը, հրթիռների արձակումը, Բայկոնուրի կառուցումը: Ավելի ուշ 14 տարի Մուսաելյանն աշխատել է որպես ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնեւի անձնական լուսանկարիչ: