ԵՄ-ը հիասթափված է եւ մտահոգված Լիբանանի նորանշանակ վարչապետ Մուստաֆա Ադիբի՝ հրաժարական տալու որոշմամբ: Այս մասին ասվում է ԵՄ գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ:

«Լիբանանի առաջնորդները պետք է միանան եւ անեն հնարավոր ինչ՝ նոր կառավարություն ձեւավորելու համար: Կառավարության արագ ձեւավորումը եւս որոշիչ նշանակություն ունի Միջազգային արժութային հիմնադրամի հետ համաձայնության հասնելու համար»,-ասել է Բորելը: