Գորիսի ԲԿ-ն ծառայում է որպես տարհանման կետ։ Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջից։

«Գորիսի ԲԿ-ն ծառայում է որպես տարհանման կետ

Արցախից Հայաստան վերադարձի ճանապարհին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է նաեւ Գորիսի բժշկական կենտրոն, որն այս պահին ծառայում է` որպես վիրավորների միջանկյալ տարհանման կետ:

Տարհանումն իրականացվում է թե շտապօգնության մեքենաներով եւ ռեանիմոբիլներով, թե սանիտարական ավիացիայի 2 ուղղաթիռով:

Նշենք, որ Գորիսի բժշկական կենտրոն են գործուղվել մասնագետներ մայրաքաղաքից, նաեւ համալրվել է անհրաժեշտ պարագաներով: