Մենք կհաղթենք, քանի որ պաշտպանում ենք մեր ազատությունը, անկախությունը եւ մեր ապագան: Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Միքայել Զոլյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը պաշտպանում է միլիոնավոր դոլարները, թանկարժեք պալատներն ու օֆշորները, որոնք պատկանում են Ալիեւների կլանին: «Մենք կհաղթենք, քանի որ ազատ ենք, ազնիվ եւ միասնական: Իսկ Ալիեւի ռեժիմի թուլությունն այն է, որ այն հիմնված է կոռուպցիայի, բռնության, ստի ու կեղծիքի վրա: Նա չունի աջակցություն նույնիսկ իր սեփական քաղաքացիների շրջանում»,- ընդգծեց պատգամավորը: