Ճապոնիան «լրջորեն մտահոգված է զինված բախմամբ, որը տեղի է ունենում սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղի շփման գծում», եւ կոչ է անում բոլոր «ներգրավված կողմերին անհապաղ դադարեցնել ցանկացած ռազմական գործողություն եւ վերսկսել երկխոսությունը», հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ճապոնիան լուրջ մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղի շփման գծում սեպտեմբերի 27-ից տեղի ունեցող զինված բախման կապակցությամբ, որը հանգեցրել է մարդկանց մահվան, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Ճապոնիան կոչ է անում ներգրավված բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել ցանկացած ռազմական գործողություն եւ վերսկսել երկխոսությունը»,- ասված է երկրի արտաքին գործերի նախարարության մամուլի հաղորդագրության մեջ:

Փաստաթղթում ընդգծվում է նաեւ, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության վերջնական լուծումը անհրաժեշտ է տարածաշրջանի խաղաղության եւ կայունության համար»: