Երբ անցած օրվա մեջ ման էի գալիս, որտեղ կապ ունենամ Արցախում ծառայող տղայիս հետ, երեկոյան կողմ հաջողվեց ինչ-որ ձեւով հասցնել, որ կապ հաստատի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Ինքը SMS էր ուղարկել, որ հայրիկը թող զբաղվի մայրիկի անհանգստությունները մեղմելով: Ասում էր՝ թողեք մենք մեր ընկեերներով մեր խնդիրը ունենք, լուծենք դա: Դա շատ կարեւոր բան էր: Զինված ուժերում այդ տրամադրություններն գերիիշխում են, իսկ ԶՈՒ թիկունք ապահովող մոբիլիզացիոն գործընթացը ամենամեծ ձեռքբերումն էր երեկվա ընթացքում»,-ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ այսօ առավոտվա հաջողությունները հենց դրանով էին պայմանավորված: