Արցախի ճանաչումը միշտ կա, բայց քանի որ գործողությունները գնում են մեզ համար բարենպաստ հունով այս պահին, ճանաչումը կարող է մի քանի օր սպասել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Դա կախված է նրանից, թե զարգացումներտ ռազմի դաշտում ինչպիսի ընթացք կունենան: Ճանաչումը մեր օրակարգում կա»,-ասաց նա:

Անդրանիկ Քոչարյանը շշմեցնող անվանեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության եզդի պատգամավոր Ռուստամ բաքոյանի ելույթը. «Դա նշանակում է, որ իրենք Արցախը դիտում են որպես մեր հայրենիք: Ադրբեջանում շատ դեպքերում օգտագործում են իրենց ազգային փոքրամասնություններին՝ լեզգիններին, թալիշներին, մյուսներին, դրա համար էլ միլիոնավոր դոլարներով նոր ձեռք բերված սպառազինությունը թողնում փախչում են,  հենց որ մեկին խփում ես»: