Պետդուման նախատեսում է Լեռնային Ղարաբաղում կրակը անհապաղ դադարեցնելու կոչ անել՝ իրավիճակի խաղաղ կարգավորման համար միջնորդական օգնություն տրամադրելու պատրաստակամություն հայտնելով: Այս մասին ասվում է ստորին պալատի հայտարարության նախագծում, որը երկուշաբթի օրը տեղադրվել է դրա էլեկտրոնային տվյալների բազայում:

«Պետդուման հայտարարում է անհապաղ հրադադարի, տարածաշրջանում առճակատման սրման կանխման եւ իրավիճակի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չունենալու անհրաժեշտության մասին: Պետդումայի պատգամավորները կողմերին կոչ են անում հնարավորինս շուտ վերադառնալ բանակցային գործընթացին եւ պատրաստ են միջնորդական օգնություն ցուցաբերել իրավիճակը կայունացնելու համար»,- ասվում է տեքստում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: