Բարձրաստիճան հայ զինվորականի մահվան մասին ադրբեջանական լուրը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ադրբեջանական տիրույթում խոսում են բարձրաստիճան հայ զինվորականի մահվան մասին: Դա չի համապատասխանում իրականությանը»,- գրել է նա։