Առողջապահության նախարարությունը հորդորում է դեղեր եւ  բժշկական պարագաներ հավաքագրելու գործընթացը համաձայնեցնել իրենց հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Հարգելի հայրենակիցներ,

Վերջին օրերին տարբեր հարթակներում հանդիպում ենք հայտարարությունների, որտեղ տիրող իրավիճակով պայմանավորված մեր համաքաղաքացիների կողմից դեղեր եւ բժշկական պարագաներ հավաքագրելու կոչեր են արվում:

Հորդորում ենք յուրաքանչյուր նմանատիպ նախաձեռնության վերաբերյալ տեղեկատվություն համաձայնեցնել առողջապահության նախարարության հետ»,- ասվում է հայտարարության մեջ։