Բրազիլիայի կառավարությունը մտահոգությամբ հետեւում է Լեռնային Ղարաբաղում ծավալվող ռազմական գործողությունների զարգացմանը: Այս մասին ասվում է Բրազիլիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

«Բրազիլիայի կառավարությունը մտահոգությամբ հետեւում է Լեռնային Ղարաբաղում ծավալվող ռազմական գործողությունների զարգացմանը, որոնք սկսվել են սեպտեմբերի 27-ին: Բրազիլիան կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները,  ազգային եւ կրոնական ինքնության նկատմամբ հարգանք ցուցաբերել եւ վերադառնալ բանակցային սեղանի շուրջ»,-ասվում է հայտարարության մեջ:

Բրազիլիայի ԱԳՆ-ն նաեւ խորին ափսոսանք է հայտնել երկու կողմերից էլ մարդկային կորուստների համար: