Այն միասնությունն ու հավաքական կամքը, որ դրսեւորում են մեր հայրենակիցները, անկասելի են դարձնում մեր հաղթանակի ընթացքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Հազարավոր կամավորականներ արդեն համալրել են Պաշտպանության բանակի շարքերը: Չնայած պաշտոնապես զորահավաք եմ հայտարարել, բայց հաճախ նրանք ավելի շուտ են հասնում զինկոմիսարիատներ, քան նրանց այդ մասին տեղեկացնում են:

Բազմաթիվ են Մայր հայրենիքից ժամանողները, հարյուրավոր հայտեր ունենք նաեւ Սփյուռքից: Այն միասնությունն ու հավաքական կամքը, որ դրսեւորում են մեր հայրենակիցները, անկասելի են դարձնում մեր հաղթանակի ընթացքը:

Այսօր, քան երբեւէ հզոր ենք՝ մեր լեռների պես, իսկ թշնամին ամենուրեք տապալվում է մեր ոտքերի տակ:

Հաղթանակը մերն է»։