Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հերքել է այն տվյալները, թե Երեւանը աշխատում է Լեռնային Ղարաբաղից մարդասիրական միջանցքներ կազմակերպելու ուղղությամբ, նրա խոսքով՝ նման միջոցառումների անհրաժեշտություն չկա:

Երկուշաբթի օրը ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ, վկայակոչելով դեսպանին, հայտնել էին, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար տարհանման ծրագրի եւ հումանիտար միջանցքներ է ստեղծում:

«Գործընկերները սխալ են մեկնաբանում՝ ես հայտարարել եմ, որ քանի որ ռմբակոծում են, ներառյալ Ստեփանակերտը՝ 1992 թվականից ի վեր առաջին անգամ, օդային գրոհների ժամանակ մարդիկ պետք է լինեն նկուղներում եւ ապաստարաններում: Եվ մենք մշակում ենք տարբերակներ եւ սցենարներ, թե ինչպես ռմբակոծությունների ժամանակ նրանց տանել ապաստարաններ, իսկ հետո մարդկանց վերադարձնել իրենց տներն ու բնակարանները»,- ասել է դեսպանը:

«Բնակչության տարհանման մասին, իհարկե, խոսք չկա: Միջանցքների կարիք չկա, մենք ունենք սահման (Լեռնային Ղարաբաղի հետ), այն աշխատում է, մարդիկ սովորական գնում եւ գալիս են, առեւտրաշրջանառությունն ընթանում է եւ այլն»,- ասել է դիվանագետը: