Պաշտպանության բանակը հաջողությամբ կասեցնում է Ադրբեջանի զինված ուժերի հարձակումները: ՊԲ-ն պատրաստ է մարտական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ խոսնակ Արթուր Թովմասյանը:

Նա նկատեց, որ նման պատկեր է նկատվել եւ՛ առաջին ղարաբաղյան պատերազմում, եւ՛ ապրիլյան պատերազմում, եւ՛ հուլիսյան իրադարձությունների ժամանակ:

«Պատերազմին միջամտել է Թուրքիան, այսինքն՝ այսօր շփման գծում աշխատում է թուրք-ադրբեջանական տանդեմը: Այդ պայմաններում Ղարաբաղը, Հայաստանն ու սփյուռքը միասնական են առավել, քան երբեւէ»,-հավելեց խորհրդարանի խոսնակը: