Պատերազմի ժամանակ բանակցությունները տեղափոխվում են զրոյական փուլ: Եթե պատերազմը շարունակվի, ապա երկու հայկական հանրապետությունների խորհրդարանները պետք է քննարկեն Ղարաբաղի ճանաչման հարցը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ խոսնակ Արթուր Թովմասյանը:

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանն ամենաբարձ մակարդակով օրակարգում է պահում այդ հարցը: Այդ գործոնը որոշակի զսպաշապիկ կդառնա Ադրբեջանի համար»,-ասաց նա:

Թովմասյանը նկատեց, որ այդ հարցը ոչ մի կերպ չպետք է քաղաքական սպեկուլյացիաների առարկա դառնա:

«Չկա այնպիսի հարց, որ Հայաստանն ու Ղարաբաղը չկարողանան  համաձայնեցնել»,-հավելեց նա: