Իսպանիայի արտգործնախարարությունը մտահոգություն է հայտնել ռազմական գործողությունների վերսկսման կապակցությամբ ղարաբաղյան հակամարտության գոտում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:

Երկուշաբթի մամուլի ասուլիսին Իսպանիայի արտաքին գործերի նախարար Արանչա Գոնսալես Լայան կոչ է արել հրադադար հաստատել տարածաշրջանում, հայտնում է Reuters-ը:

Հիշեցնենք, որ կիրակի Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, հրթիռային եւ հրետանային միջոցների եւ ավիացիայի կիրառմամբ հարձակման են անցել շփման գծի ողջ երկայնքով` թիրախավորելով բանակի մարտական դիրքերը: