2 օր է, հարյուրավոր տանկերով Օմարից մինչեւ Արաքս բոլոր ուղղություններով հարձակվել են, բայց հարյուրի հասնող տեխնիկա 2 օրվա ընթացքում արդեն կորցրել են։ Այս մասին ազատամարտիկների հետ հանդիպմանը հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Իրոք սա մեր վերջին եւ  ամենապատասխանատու ճակատամարտն է։ Մի քանի օրում հակառակորդին պետք է ծնկի բերենք. դա հաջողվելու է մեզ, որովհետեւ ունենք ձեր նման հայրենակիցներ»,- ասել է նա։