Արցախը բազմաթիվ տվյալներ ունի Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիային մասնակցության համար վարձկանների ներգրավման վերաբերյալ: Այս մասին սեպտեմբերի 28-ի ուշ երեկոյան կայացած ճեպազրույցում հայտարարել է Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը:

Նրա խոսքով` կան տեղեկատվություն եւ զեկույցներ տարբեր աղբյուրներից, օպերատիվ եւ հետախուզական տեղեկատվություն: «Կարծում եմ, որ մենք պետք է հավաքենք տեղեկությունները եւ ներկայացնենք այն ատյաններին, որոնք հետաքրքրված են դրանում»,- ասաց նախարարը:

Սակայն Մասիս Մայիլյանը հիշեցրեց, որ թեեւ թեման քաղաքական առումով հետաքրքիր է, բայց գործնականում դա ամենեւին էլ նորություն չէ. 1992-94 թվականների պատերազմում էլ Ադրբեջանը վարձկաններ ուներ Աֆղանստանից եւ այլ տեղերից, եւ, այնուամենայնիվ, այն ոչնչի չհասավ: «Դա մեզ չի վախեցնում»,- եզրափակեց Մայիլյանը: