Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երեւում է, որ Նինոծմինդա-Բավրա անցակետում Ջավախքցիներին թույլ չեն տալիս հումանիտար օգնությունը Հայաստան ուղարկել։

Նրանք փորձում են անվադողեր եւ սնունդ փոխանցել Արցախին, սակայն վրացի իրավապահները հավաքած հումանիտար օգնությունը թույլ չեն տալիս հասցնել սահման։