Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը եւ նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը մեկնել են Վարդենիս: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Նրանք Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ տեղում դիտարկում են վիրավորների միջանկյալ տարհանման 2-րդ կետի կազմակերպչական աշխատանքները: