ԱՄՆ Փրինս-Ջորջ շրջանի (Մերիլենդ նահանգ) իշխանությունները 20 մլն դոլար են վճարելու 43-ամյա աֆրոամերիկացի Ուիլյամ Գրինի մահվան վերաբերյալ գործի շրջանակում, որին ոստիկանները գնդակահարել էին ձերբակալելուց հետո։ The Washington Post պարբերականը հայտնում է, որ գումարը վճարվելու է սպանվածի ընտանիքին։

Պարբերականի տեղեկություններով՝ մամուլի ասուլիսի ժամանակ համապատասխան որոշման մասին հայտնել է շրջանի իշխանությունների ներկայացուցիչ Էնջելա Օլսոբրուքսը։ Նա նաեւ հավելել է, որ այս դեպքը իշխանության մարմիններից պահանջում է «[հանրային] վստահությունը չարաշահող» ոստիկանների նկատմամբ «արագ եւ վճռական գործողություններ»։