Բաքվի բռնապետի քարոզչամեքենան փորձում է քարոզչական ներազդեցություն ունենալ՝ օգտվելով մեկ-երկու իրանցի հոգևորականների ելույթներից և ձգտելով խաթարել հայ-իրանական եղբայրական հարաբերությունները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս հոգևորականների հեռագնա նպատակը պատերազմում պարտության հետևանքով Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման ներսում Բաքվի բռնապետի վարչակարգի տապալումն է և իսլամական հեղափոխության արտահանումը։

Իրանի չհայտարարվող փաստացի պաշտոնական դիրքորոշումն է, որ էրդողանական վարչակարգի օգնությամբ այս պատերազմին մասնակցում են մերձավորարևելյան ծայրահեղական ահաբեկիչներ, որոնք Սիրիայում և այլուր սպանել են իրանցի կամավորականներին և ուղղակի սպառնալիք են Իրանի հյուսիսի անվտանգությանը:

Ուստի չենք տրվում Բաքվի բռնապետի քարոզչական ազդեցության փորձին։

Մերձավոր Արևելքում մեզ աջակցում են մեր իրանցի, իրաքցի, սիրիացի, լիբանանցի և այլ բարեկամներ։ Եվ մենք #ՀԱՂԹԵԼՈՒ_ԵՆՔ։

Բաքվի բռնապետի քարոզչամեքենան փորձում է քարոզչական ներազդեցություն ունենալ՝ օգտվելով մեկ-երկու իրանցի հոգևորականների...

Опубликовано Vardan Voskanyan Понедельник, 28 сентября 2020 г.