Մեխիկոյից հյուսիս-արեւմուտք գտնվող Գուանախուատո նահանգում որոնողական խմբերն ութ գաղտնի գերեզմանոց են հայտնաբերել` դիակների մնացորդներով, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով SéUno Noticias-ը:

Ութ գերեզմաններում եղել է 20 պարկ, որոնցում հայտնաբերվել է մոտ 100 դի:

Գուանախուատո նահանգն առաջին տեղում է երկրում` կանխամտածված սպանությունների թվով: Անվտանգության նախարարության տվյալներով` 2020 թվականի հունվարից օգոստոս այնտեղ ավելի քան 3 հազար մարդ է սպանվել: