Twitter-ում նա գրել է. «Այս հանգստյան օրերին Արցախի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած հարձակումներն իրավիճակի վտանգավոր և ողբերգական սրում են։ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի ագրեսիան անընդունելի է։ Նման գործողությունները հակասում են Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովման համընդհանուր շահերին»:

Սանչեսը կոչ է արել ԱՄՆ պետքարտուղարությանը աշխատել Մինսկի խմբի մյուս անդամների հետ՝ հակամարտությունը թուլացնելու և հետագա մարդկային կորուստները կանխելու համար. «ԱՄՆ-ը պետք է շարունակի աշխատել մեր դաշնակիցների հետ տարածաշրջանում կայունություն ապահովելու համար»: