Երեկ ԱԽ նիստի վերջին 30 րոպեն անցավ ավտոմեքենաների շչակների ներքո, որ գալիս էր Հանրապետության Հրապարակից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նիստից հետո պատուհանից նայեցի ու տեսա, որ ավտոմեքենաների մի մեծ շարասյուն է պտտվում Հանրապետության Հրապարակի գորգի շուրջ, այդ թվում մի քանի ավտոբուսներ:

Մեքենաների պատուհաններից դուրս եկած մարդիկ ինչ-որ բաներ էին վանկարկում, դրոշներ ծածանում:

Սկզբից մտածեցի հարսանիք է, բայց արագ հասկացա, որ այս օրերին դժվար թե հարսանիքի այսպիսի դրսեւորում լիներ: Պարզվեց՝ այսպես կամավորներին ճանապարհում են առաջնագիծ:

Հզոր, հզոր, հզո՜ր ժողովուրդ, որին հնարավոր չէ հաղթել:

Երեկ ԱԽ նիստի վերջին 30 րոպեն անցավ ավտոմեքենաների շչակների ներքո, որ գալիս էր Հանրապետության Հրապարակից: Նիստից հետո...

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Понедельник, 28 сентября 2020 г.