Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, որոնց ժամանակ քննարկվել է երկու երկրների միջեւ հակամարտության սրումը։ Այս մասին այսօր հայտնել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շթեֆեն Զայբերտը։

Փաշինյանի հետ զրույցը կայացել է երկուշաբթի, իսկ Ալիեւի հետ՝ երեքշաբթի։ «Կանցլերը շեշտել է հրադադարի անհապաղ դադարեցման եւ բանակցությունների սեղան վերադառնալու անհրաժեշտությունը»,- հայտնել է Զայբերտը։ Կանցլերի կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը այսպիսի բանակցությունների համար «համապատասխանող ֆորում» է։

Մերկելը նաեւ նշել է, որ «հարեւան երկրները պետք է իրենց ավանդն ունենան [հակամարտության] խաղաղ կարգավորման մեջ», հավելել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։