ԵԿՄ վարչության Հատուկ վաշտի կամավորները ճանապարհ ընկան առաջնագիծ: Այդ մասին տեսանյութ է հրապարակել ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:

Մինչեւ ճանապարհ ընկնելը ԵԿՄ նախագահը կոչով դիմեց վաշտի կամավորներին.

«Իմ մարտական ընկերներ, սա ամեն մեկիդ հաղթանակն է։ Ամեն մեկդ պետք է գիտակցի, որ ունենք դարավոր թշնամի, որը երկրորդ հազարամյակի սկզբին մեր ազգին ցեղասպանեց։ Ձեզ հաջողություն եմ ցանկանում, այսօր ամեն մեկիս պարտքն է կանգնելու մեր Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանության գործին։ Մենք պարտավոր ենք, պիտի հասկանանք, որ այս հողերն ազատագրվել են արյան, կյանքի գնով։ Ադրբեջանի հրահրած պատերազմում մենք վերջնական հաղթանակ ենք տանելու։

Սիրելի մայրեր, խոնարհվում են բոլորիդ առաջ՝ ծնած հերոս զավակների համար։ Մենք պարտավոր ենք մեր ու մանուկ կանգնելու եւ հաղթելու վերջնականապես։ Աստված ձեզ պահապան»։