Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ իր այցը ՌԴ ԱԳՆ կապված չի եղել աջակցության խնդրանքի  հետ: 

«Ոչ, դրանք միմյանց հետ կապ չունեցող հարցեր են»,-ասել է Տողանյանը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Նրա խոսքով՝ Երեւանը օգնության համար դեռ չի դիմել ՀԱՊԿ-ին՝ կապված Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի հետ, սակայն իրավիճակը կարող է փոխվել այն բանից հետո, երբ այսօր Թուրքիան խոցեց երկրի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռը: Այժմ քննարկվում է ՀԱՊԿ-ին դիմելու հարցը:

Դեսպանը հավելել է, որ այդ առնչությամբ հայտարարություն կարվի: