Թուրքիայի եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Մեւլութ Չավուշօղլուն եւ Խայկո Մաասը քննարկել են Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը: Այս մասին նշված է Twitter-ում գերմանական գերատեսչության գրառման մեջ:

«Ռազմական գործողությունները պետք է ավարտվեն, նպատակը պետք է լինի խաղաղ լուծումը»,- ասվում է գրառման մեջ: Բացի այդ, նախարարները քննարկել են իրավիճակը Միջերկրական ծովի արեւելքում, որտեղ սրվել են Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ տարածքային վեճերը: