«Ադրբեջանի եւ Հայաստանի հակամարտությունը խաղաղ լուծում ունի, եւ Իրանը, Թուրքիան ու Ռուսաստանը կարող են օգնել երկու կողմերին էլ հասնել խաղաղության»: Այս մասին հայտարարել է ԻԻՀ կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբեին, հաղորդում է Mehr-ը:

Նրա խոսքերով, Հայաստանն ու Ադրբեջանը կարող են վեճը լուծել «ընդհանուր մշակութային գործոնների հիման վրա»: Նա հայտնել է Իրանի պատրաստակամությունը` օգնելու երկու կողմերին էլ պահպանել խաղաղությունը:

«Մենք նաեւ կարծում ենք, որ երկու հարեւան երկրների միջեւ տարաձայնությունները խաղաղ լուծում ունեն, եւ Իրանը, Թուրքիան ու Ռուսաստանը կարող են օգնել երկու հարեւաններին իրականացնել ՄԱԿ-ի բանաձեւերը՝ իրենց տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու համար»: «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ հարգում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ երկու երկրների ինքնիշխանությունը»,- հավելել է նա: «Հայաստանն ու Ադրբեջանը մեր երկու բարեկամներն ու եղբայրներն են, եւ Իրանի համար կարեւոր է երկու երկրների տարածքային ամբողջականությունը»։