ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը կոչ է արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Անհրաժեշտ ենք համարում կրակի անպահաղ եւ լրիվ դադարեցումն ու իրավիճակի կարգավորումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Կողմերին կոչ ենք անում առավելագույնս զսպվածություն ցուցաբերել: Հրադադարի ռեժիմը պետք է վերականգնվի եւ հետագայում անպայմանորեն պահպանվի»,-ասել է Լուկաշեւիչը: