Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով բանակցային գործընթացը պետք է շարունակվի նույն հարթակում, որտեղից այն սկսվել էր: Այս մասին «Ռոսիա-1» հեռուստաալիքով հեռարձակվող «60 րոպե» ծրագրի եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը բացառեց ԼՂ հակամարտության ռազմական լուծման հնարավորությունը: Նա հայտարարեց, որ կարգավորման միակ ելքը խաղաղ բանակցություններն են:

«Բանակցային գործընթացը պետք է շարունակվի այն նույն հարթակում, որտեղից այն սկսվել էր՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում: Սակայն բանակցությունների համար համապատասխան մթնոլորտ է պետք: Շատ դժվար է խոսել բանակցությունների մասին, երբ կոնկրետ ռազմական  գործողություններ են ընթանում: Առաջին հերթին պետք է դադարեցնել բռնությունը, եւ Ադրբեջանը պետք բանաձեւ ընդունի. ԼՂ հակամարտությունը  ռազմական կարգավորում չունի»,-ասաց վարչապետը: