Ռուսաստանը նշում է ղարաբաղյան հակամարտության լայնամասշտաբ ակտիվացումը: Այս մասին երեքշաբթի «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի եթերում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք արդեն տեսնում ենք այս հակամարտության, ցավոք, մասշտաբային ակտիվացումը»,- ասել է դիվանագետը:

«Անհրաժեշտ է խնդրի ընդհանուր լուծումներ գտնել, մեխանիզմները կան: Իսկ մեր` որպես միջնորդի դերը ԵԱՀԿ Մինսկի ձեւաչափի շրջանակներում, եւ որպես հարեւան պետության եւ առհասարակ ընդհանուր պատմություն ունեցող այդպիսի պետության` ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, շատ ակտիվ է դրանում»,- ասել է Զախարովան: