Հնդկաստանում ավելի քան 60 միլիոն մարդ կարող էր վարակվել կորոնավիրուսով, հաղորդում է Բժշկական հետազոտությունների հնդկական խորհուրդը (ICMR)` վկայակոչելով հակամարմինները չափելու համապետական ​​հետազոտությունը, հայտնում է AFP-ն:

Հնդկաստանը, որտեղ 1.3 միլիարդ մարդ է բնակվում, վարակման դեպքերի թվով երկրորդն է աշխարհում` ավելի քան 6.1 միլիոն դեպք: Սակայն իրական թվերը կարող են շատ ավելի բարձր լինել, վկայում են վերջին շճաբանական հետազոտությունը: «Այս շճաբանական հետազոտության հիմնական հետեւություններն այն են, որ օգոստոսի դրությամբ 10 տարեկանից բարձր յուրաքանչյուր 15-րդ մարդը ենթարկվել է SARS-CoV-2-ի ազդեցությանը»,- ասել է Բժշկական հետազոտությունների հնդկական խորհրդի (ICMR) գործադիր տնօրեն Բալրամ Բհարգավան:

Օգոստոսի կեսերից մինչեւ սեպտեմբերի կեսերը 21 նահանգում արյան անալիզներ են հավաքվել ավելի քան 29.000 մարդուց:

Գիտնականները նախազգուշացնում են, որ հակամարմինների թեստերին պետք է զգուշորեն վերաբերվել, քանի որ դրանք նաեւ այլ կորոնավիրուսների հետքեր են հայտնաբերում, ոչ միայն` Covid-19-ի: