Եվ մինչ Ալիևան խոսում է «շեհիդների» մասին, ադրբեջանական պաշտոնական աղբյուրները հրաժարվում են սպանվածների թիվ ներկայացնել՝ հնարավոր խուճապը կանխելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը:

«Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան իր այսօրվա կոչում նշել է՝ «թող բարձյալը հնարավորություն տա ցանկացած ադրբեջանցու համբուրել Ղարաբաղի սուրբ հողը»: Բարձյալը հաստատ այլ ճանապարհ է նախատեսել Ադրբեջանի համար, իսկ այդ սուրբ հողում ապրող բնիկ, խաղաղ բնակչության հանդեպ սանձազերծված ագրեսիային մեր տված պատասխանից Ադրբեջանը դեռ երկար ուշքի չի գալու:

Եվ մինչ Ալիևան խոսում է «շեհիդների» մասին, ադրբեջանական պաշտոնական աղբյուրները հրաժարվում են սպանվածների թիվ ներկայացնել՝ հնարավոր խուճապը կանխելու համար»: