Աբխազիայի Ծանդրիփշ ավանում սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել հայ համայնքի հանդիպում:

Հանդիպմանը ներկա են եղել Աբխազիայի հայ համայնքի ղեկավար Գալուստ Տրապիզանյանը, Ծանդրիփշ գյուղի հայ համայնքի ղեկավար Սերգեյ Գոմկցյանը, Աբխազիայի խորհրդարանի պատգամավոր Լեւոն Դաշչյանը, ինչպես նաեւ՝ հայ համայնքի ակտիվիստներ եւ հասարակական գործիչներ:

Հանդիպումը սկսվել է Աբխազիայի Հանրապետության անկախության, այն է՝ ազատագրման օրվա կապակցությամբ շնորհավորանքներով։ Այն Աբխազիայի ժողովրդի հիմնական տոնն է:

Հանդիպմանը քննարկվել է ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրումը: Կազմվել է կամավորների ցուցակ, ինչպես նաեւ ավանի բնակչության կողմից ֆինանսական օգնության ցուցակ: Աբխազիայի հայ համայնքի ղեկավարի խոսքով՝ ընդհանուր մոբիլիզացիայի անհրաժեշտություն դեռեւս չկա: