Թուրքիան անկայունություն է արտահանում տարածաշրջանի երկրներ: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երեւանում ռուս լրագրողներին տված հարցազրույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Երեկ մեր արտգործնախարարն ասաց, որ Թուրքիան անկայունություն է արտահանում: Այո, Թուրքիան անկայունություն է արտահանում Մերձավոր Արեւելքում, Միջերկրական ծովում եւ Հարավային Կովկասում»,- լրագրողներին ասել է Փաշինյանը: Նրա խոսքով` գործընկերների հետ զրույցներում նա իրենց ուշադրությունը հրավիրել է Թուրքիայի պահվածքի վրա: