Լոռու մարզում երեկ՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 21։30-ի սահմաններում Մեծավան գյուղի բնակիչ՝ 32-ամյա Սուրեն Սոլոյանն իր վարած «Մոսկվիչ 412» մակնիշի ավտոմեքենայով Մեծավան-Տաշիր ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետեւանքով վարորդ Ս. Սոլոյանը, ուղեւոր՝ Մեծավան գյուղի բնակիչ, 33-ամյա Սամվել Առաքելյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Տաշիր» բժշկական կենտրոն, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, մյուս ուղեւոր՝ Մեծավան գյուղի բնակիչ, 56-ամյա Վահան Արտեմյանը տեղում մահացել է։

Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Ստեփանավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։