Charlie Hebdo ֆրանսիական երգիծական ամսագրի նախկին խմբագրության մոտ հարձակում գործած պակիստանցուն մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության գործով, հաղորդում է AP-ը:

Կասկածյալը հայտարարել է, որ իր արարքի պատճառը Մուհամեդ մարգարեի ծաղրանկարի վերահրապարակումն է:

Պակիստանցուն մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչական նկատառումներով մահափորձի» մեջ:

Դատախազ Ժան Ռիկարի խոսքով՝ կասկածյալը 25-ամյա պակիստանցի Զահեր Հասան Մահմուդն է:

2 մարդ լուրջ վնասվածք է ստացել նախկին խմբագրության մոտ հարձակման հետեւանքով:

Սեպտեմբերի սկզբին Charlie Hebdo-ն կրկին հրապարակել էր Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, որոնց պատճառով 2015-ին ահաբեկիչները հարձակվել էին խմբագրության վրա: Դրանից հետո լրագրողները սկսել էին նոր սպառնալիքներ ստանալ: 2015 թվականին հարձակման հետեւանքով զոհվել էր 12 մարդ: