Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրոպային կոչ է արել երկխոսել Ռուսաստանի հետ` մայրցամաքի անվտանգության բարձրացման համար, այլ ոչ թե հույսը դնել ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքի վրա, հաղորդում է AP-ն:

Ռիգայում կայացած մամուլի ասուլիսին Մակրոնն ասել է, որ եվրոպացիները պետք է կարողանան վերանայել իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ` չնայած վերջերս տեղի ունեցած լարվածությանը Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնու «թունավորումից» հետո:

«Մեր հավաքական անվտանգությունը երկխոսություն է պահանջում Ռուսաստանի հետ` հաշվի առնելով աշխարհագրական դիրքը»,- պնդել է նա:

Մակրոնը խոստացել է, որ իր նպատակն է զարգացնել Եվրոպայի պաշտպանական կարողությունները` որպես ՆԱՏՕ-ի լրացում, այլ ոչ թե փոխարինել այն:

Ընդ որում, նա կրկնել է, որ Ռուսաստանը պետք է բացատրություններ տա Նավալնու «թունավորման» կապակցությամբ, հակառակ դեպքում երկիրը միջազգային հետեւանքների կբախվի, սակայն չի նշել, թե ինչպիսին դրանք կլինեն: