Սլովակիայի կառավարությունը հաստատել է հինգշաբթի ուժի մեջ մտնող արտակարգ դրությունը` կորոնավիրուսի նոր դեպքերի աճի դեմ պայքարում օգնելու համար, այս մասին չորեքշաբթի Facebook-ում հայտնել է վարչապետ Իգոր Մատովիչը:

Արտակարգ դրությունը, որը կտեւի 45 օր, կառավարությանն ավելի լայն լիազորություններ է տալիս` ավելի խիստ միջոցներ ձեռնարկելու համար, սակայն դա խիստ արգելափակմանն ավտոմատ վերադարձ չի նշանակում, որը սահմանվել էր համավարակի սկզբում: