Թաիլանդը պատրաստվում է ընդունել զբոսաշրջիկների առաջին խմբին: Պխուկետի նահանգապետ Նարոնգ Վունսեւը այցելել է միջազգային օդանավակայան, որտեղ հոկտեմբերի 8-ին տեղադրվել է նոր համակարգ, ներառյալ՝ կորոնավիրուսի թեստավորում եւ տրանսպորտային միջոցներ, որոնք կընդունեն առաջին 150 չինացի զբոսաշրջիկների, հաղորդում է AP-ը:

Սպորտի եւ տուրիզմի նախարար Պիպխատ Ռատչակիտպրակարնը ասել է, որ հոկտեմբերին կժամանեն զբոսաշրջիկների առնվազն 3 խմբեր՝ երկուսը Չինաստանից եւ մեկը Սկանդինավիայից:

Թաիլանդում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3564, մահվան 59 դեպք: Կոմերցիոն օդային փոխադրումները մնում են սահմանափակ: