Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարները հոկտեմբերի 1-2-ը կայանալիք գագաթաժողովում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ կանեն անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Այս մասին Բրյուսելում լրագրողներին ասել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը:

«Գագաթաժողովը կոչ կանի անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, քանի որ իրավիճակը ծայրաստիճան մտահոգիչ է»,- ասել է նա:

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան նաեւ հայտնել է, որ ԵՄ ղեկավարները գագաթաժողովին կոչ են անելու երրորդ երկրներին չմիջամտել Լեռնային Ղարաբաղի իրավիճակին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: