Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «ԱԳ նախարար Մնացականյանն իր ռուս գործընկերոջը համապարփակ ներկայացրեց Արցախի հետ շփման գծի երկայնքով Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրադրության վերջին զարգացումները:

Այս համատեքստում նախարար Մնացականյանը խստորեն դատապարտեց Թուրքիայի՝ անմիջական ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական ներգրավվածությունն Ադրբեջանի կողմից իրականացվող մարտական գործողություններում ինչպես Արցախի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում, այնպես էլ՝ հայ-ադրբեջանական սահմանին:

Նախարար Մնացականյանը նաեւ մտահոգություն հայտնեց Թուրքիայի կողմից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների հավաքագրման, Ադրբեջան տեղափոխման եւ մարտական գործողություններում ներգրավելու առնչությամբ:

Երկուստեք անընդունելի գնահատվեց արտատարածաշրջանային երկրների քայլերը՝ ուղղված տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության խաթարմանը:

Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի...

Опубликовано Anna A. Naghdalyan Среда, 30 сентября 2020 г.