Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է իրավիճակի տարբերությունները այժմ եւ 2016-ի ապրիլին:

Սեպտեմբերի 30-ին կայացած ճեպազրույցում պատասխանելով այն հարցին, թե կա՞ն մեսիջներ Ռուսաստանի Դաշնությունից կամ այլ երկրներից՝ խաղաղության հաստատմանը նպաստելու պատրաստակամության մասին, Հարությունյանն ասաց, որ 2016-ին Արցախը կռվում էր Ադրբեջանի դեմ, իսկ ռուսական կողմը ի վիճակի էր համոզել Ադրբեջանին եւ խնդրել Հայաստանին դադարեցնել կրակը: Հիմա Մոսկվան պետք է խոսի Անկարայի հետ: «Չգիտեմ, թե որքանով է Ռուսաստանի ղեկավարությունը պատրաստ խոսել Թուրքիայի ղեկավարության հետ»,- ասաց Հարությունյանը:

Պատասխանելով Իրանից մեսիջների մասին հարցին՝ Արցախի ղեկավարը նշեց, որ բացի մի քանի սովորական հայտարարություններից, այլ քայլեր չեն եղել: «Բայց ես ուզում եմ փաստել, որ պատերազմի հասցեատերերից մեկը Իրանն է, այս ամենն ուղղված է նաեւ նրա դեմ: Քանի որ մենք գիտենք, թե ինչ խնդիրներ կան, հատկապես հյուսիսային Իրանի հետ կապված»,- ակնարկեց Արայիկ Հարությունյանը: