Շվեդիայում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 752 նոր դեպք, ինչը բարձր ցուցանիշ է՝ սկսած հունիսից, հաղորդում է Reuters-ը:

Շվեդիան խուսափում է սահմանափակումներից, ինչի հետեւանքով դպրոցների, ռեստորանների եւ ձեռնարկությունների մեծ մասը բաց են եղել պանդեմիայի ողջ ընթացքում:

Շվեդիայում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 5893 դեպք: Մահացության մակարդակը մի քանի անգամ բարձր է, քան հյուսիսային հարեւանների մոտ, սակայն ցածր՝ Իսպանիայում, Իտալիայում եւ Մեծ Բրիտանիայում գրանցված ցուցանիշների հետ համեմատ: