Իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության վերաբերյալ գործը փակված չէ։ Այս մասին CNN-ի հետ հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները մեծ սխալ է թույլ տվել՝ իրականացնելով ակնհայտ ահաբեկչական բնույթի սպանություն։ «Սպանվել էր մարդ, որն ԻԼԻՊ խմբավորման թիվ մեկ թշնամին էր եւ հարգանքի էր արժանանում ոչ միայն Իրանում, այլեւ մյուս երկրներում։ Մյուս կողմից՝ Սոլեյմանիի սպանության գիշերը սխալ թույլ տվեց ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն եւ «Թվիթերում» Իրաքի ժողովրդի տոնախմբության ու ուրախության կարճ տեսանյութ հրապարակեց, բայց հաջորդ առավոտյան մենք տեսանք Իրաքի քաղաքների փողոցներում Սոլեյմանիի մահը սգացող տասնյակ եւ հարյուր հազարավոր իրաքցիների։ Այսպիսով, մեծ թվով մարդիկ, եւ ոչ միայն իրանցիներ, ցանկանում են նրա սպանության համար վրեժխնդիր լինել»,- նշել է նա։

Զարիֆը շեշտել է, որ այդ սպանության վերաբերյալ գործը դեռեւս չի փակվել, քանի որ Թրամփն արձակել է իրանցիների ազգային հերոսին եւ տարածաշրջանի հերոսին սպանելու հրամանը։