Կոնտրպրոդուկտիվ եւ անպատասխանատու ենք համարում երրոդ կողմերի ցանկացած հայտարարություն եւ գործողություն, որոնք կարող են սրել իրավիճակն ու ապակայունացնել Անդրկովկասում իրադրությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Սոցցանցերում հրապարակվում են համապատասխան տեսանյութեր եւ լուսանկարներ, սպանված վարձկանների ցուցակներ, որոնք պատկանում են այս կամ այլ սիրիական խմբավորման »,-ասել է նա:

Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան լրջորեն մտահոգված է սեպտեմբերի 27-ին ԼՂ հակամարտության գոտում էսկալացիայի կապակցությամբ: «Հարվածների փոխանակման արդյունքում վնասվել են ռազմական եւ քաղաքացիական ենթակառուցվածքները, կան բազմաթիվ զոհեր նաեւ խաղաղ բնակչության շրջանում: Կողմերին կոչ ենք անում առավելագույնս զսպվածություն ցուցաբերել եւ դադարեցնել արնահեղությունը: Ցավակցում ենք զոհվածների հարազատներին եւ մտերիմներին: ՌԴ-ին Հայաստանի եւ Ադրբեջանի հետ կապում են բարեկամական կապերը, եւ Ռուսաստանում մեծ թվով հայեր ու ադրբեջանիցներ են բնակվում: Մենք համոզված ենք՝ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Ռուսաստանը որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր բախումների առաջին ժամերից հետեւողականորեն գործադրել է բոլոր ջանքերը՝ անհապաղ դադարեցնելու կրակն ու վերսկսելու խաղաղ գործընթացը»,-ասել է Զախարովան: